Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորս արեւ` Թանկյանի նամակը չեմ կարդացել»

Մարտ 06,2013 15:05

Հախվերդյանը` Թանկյանի մասին

 «Հորս արեւ` Սերժ Սարգսյանին ուղղված Սերժ Թանկյանի նամակը չեմ կարդացել, բայց Թանկյանը լավ, մտածող, ջահել տղա է: Կարծում եմ` հիմարություններ դուրս տված չի լինի»,-այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Խոսելով ԱԺ պատգամավոր Շունշան Պետրոսյանի` արվեստագետ Վարդան Պետրոսյանի հասցեին հնչեցրած քննադատությունից, նա նշեց, որ Շուշան Պետրոսյանն իրավունք չունի Վարդան Պետրոսյանի անունը տալ. «Ես հիացմունք եմ հայտնում Վարդան Պետրոսյանի հանդեպ, ով կարողանում է երկու ժամ դահլիճ պահել»:

Ուսանողների հայտարարած դասադուլի վերաբերյալ Հախվերդյանը փաստեց, որ տեղյակ չէ, թե ով է ուսանողներին իրար դեմ հանել. «Ես «դեմ հանող» մարդ չեմ ճանաչում»:

Երգահանի համոզմամբ. «Երիտասարդներն ասում են, որ երկիրն այլեւս ապրելու տեղ չի: Ժողովուրդը դիմացավ մութ ու ցուրտ տարիներին, որովհետեւ հույս ուներ, անգամ սեփականաշնորհման վայրիվերումներին դիմացավ: Դիմացավ նաեւ Քոչարյանին, թեեւ նա ավելի մոտ էր քաղաքական գործիչ լինելուն, բայց վերջում հարամեց ամեն ինչ: Ներկայումս մարդիկ չեն դիմանում համատարած քծնանքի մթնոլորտին եւ ստերին»:

Պարոն Հախվերդյանը նաեւ հայտնեց, որ առաջիկայում համերգով հանդես կգա Ֆիլհարմոնիկում եւ Mezzo ակումբում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Bern says:

    «Հորս արեւ` Սերժ Սարգսյանին ուղղված Սերժ Թանկյանի նամակը չեմ կարդացել, բայց Թանկյանը լավ, մտածող, ջահել տղա է: Կարծում եմ` հիմարություններ դուրս տված չի լինի»

    էս սուտը ինչի էք գրել? գոնե նաել ես ինչ ա ասում եդ մարդը? զոռով լրագրողի անունը գցում ես

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031