Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Հակոբյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին

Մարտ 06,2013 15:01

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանին՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ:

Ըստ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանի՝ ապացույցների անթույլատրելիության մասին միջնորդության վերաբերյալ դատական ակտում անդրադառնալու որոշումը վկայում է դատարանի՝ գործի ելքով շահագրգռված լինելու, ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի, դատարանի ոչ անկախ լինելու մասին: Բացի այդ, դատարանը խախտել է Ս.Հակոբյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը բուն սպանության գործով դատավճռում ամրագրելով Ս.Հակոբյանի մեղադրանքը, որը քննության առարկա է դարձել սպանության պատվիրատուի մասով ընթացող դատաքննության ընթացքում: Ի դեպ, այս գործով նախագահող դատավորի նախագահությամբ է կայացվել սպանության գործով դատավճիռը:

Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ դատարանը որևէ գործողություն չի կատարել կամ որոշում ընդունել, որը կարող է բացարկի հիմք դառնալ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ իր դեմ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր անթույլատրելի ճանաչել գործում առկա հեռախոսային խոսակցությունների ելքային և մուտքային զանգերի վերծանումները և դրանց զննության արձանագրությունները: Ըստ պաշտպանական կողմի՝ այդ վերծանումները կատարվել են օրենքով սահմանված կարգի էական, ակնհայտ ու կոպիտ խախտմամբ՝ առանց դատարանի համապատասխան որոշման: Գործում առկա չէ նաև դատարանի համապատասխան թույլտվությունը ստանալու մասին քննիչի պատճառաբանված որոշումը: Ուստի այդ ապացույցները պետք է համարվեն անթույլատրելի և չդրվեն մեղադրանքի հիմքում:

Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող Արմեն Մարուխյանը՝ հայտարարելով, որ նախաքննության կատարման պահին գործող կարգի համաձայն է ապացույցը ձեռք բերվել: Ըստ նրա՝ այն պահին օրենքով այդ հարցերը ոչ լիարժեք էին կարգավորվում և այն ժամանակ, բնականաբար, չկային օրենքի միատեսակ կիրառումն ապահովող ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Մեղադրողը հայտնեց, որ այդ պատճառաբանմամբ միջնորդությունը ենթակա է մերժման:

Պաշտպան Երեմ Սարգսյանն իր հերթին նույնպես առարկել էր մեղադրողի առարկության դեմ և հայտարարեց, որ 2006թ.-ից ի վեր, երբ կատարվել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը, առ այսօր օրենքներում, Սահմանադրության մեջ և միջազգային իրավական փաստաթղթերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Մինչ պաշտպանական կողմի վերոհիշյալ միջնորդությունների ներկայացումը՝ դատարանում ավարտվեց գործի գրավոր ապացույցների հետազոտման փուլը: Մեղադրող կողմն այս պահին աննպատակահարմար համարեց բուն սպանության գործով դատապարտյալներ Արսեն Առուշանյանի, Լուսինե Ղևոնդյանի և Արթուր Հովհաննիսյանի դատաքննական ցուցմունքների ձայնագրառման հետազոտումը: Նախորդ դատական նիստում կողմը միջնորդել էր ժամանակ տրամադրել այդ ցուցմունքներից որոշակի հատվածներ առանձնացնելու համար: Մեղադրող կողմը հայտարարեց, որ «համապատասխան փուլում համապատասխան միջնորդությամբ հանդես կգա»:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031