«Չգիտեմ, թե ուր են տանում ներքաղաքական զարգացումները: Հասարակությունը դժգոհում է ոչ օբյեկտիվ ընտրությունների դեմ, եւ կարծում եմ` իրավացի է: Իմ խորը համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների մեծամասնությամբ անցել է: Դրանից հետո էլ ինչպես չընդդիմանա ժողովուրդը»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանից` նա ասաց. «Մի անգամ մանկական երգերի ձայնասկավառակի ձայնագրման համար երեսուն հազար դոլար եմ ստացել նրանից, երբ պաշտպանության նախարար էր, բայց դա կապ չունի իմ քաղաքական դիրքորոշման հետ: Դրա համար նրանից շնորհակալ են մանուկները, որոնք լսում են այդ երգերը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ կայացել է Սովետական Ադրբեջանում` ֆաշիստ Գեւորգովի (Կեւորկով) միջոցով: Նրա պատճառով հայաթափվեց Ղարաբաղը, իսկ Սերժը նրա աջ ձեռքն էր: Ես հակաադրբեջանական բան եմ ասել, որովհետեւ Գեւորգովը Ադրբեջանի կողմից է նշանակված եղել: Նա հայ ազգի դահիճն էր: Ես ազնիվ կարծիք եմ հայտնել, ով ոնց ուզում է` թող մեկնաբանի»:
Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը ներդրում է ունեցել ԼՂՀ խնդրի կարգավորման գործում, Հախվերդյանը պատասխանեց. «Նա ներդրում կոռուպցիայի մեջ էլ է ունեցել»:
Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ երգահանն ասաց. «Նա լեզուներ գիտի, կեղտոտված չէ, գործարքների մեջ էլ չի մտել օլիգարխների հետ: Իսկ Սերժը օլիգարխ է դարձել նախագահ դառնալուց հետո: Րաֆֆին գավառամիտ չի, իսկ Սերժ Սարգսյանի գալուց հետո մեր քաղաքական մշակույթը գորշացավ: Մարդիկ կային, որ կոչումներ ստացան, որոնց հետ կապ չունեին»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մյուս նախագահներին, Հախվերդյանը հավաստիացրեց, որ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանից ոչինչ չի վերցրել. «Ես բուժվել եմ, որովհետեւ նրա օրոք կար օրենք, համաձայն որի` հիվանդ արվեստագետը կարող է անվճար բուժվել Ֆրանսիայում: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նա չորս սենյականոց բնակարան է տվել: Եթե տեղին են տալիս, ինչու չվերցնեմ…Բայց Մարտի 1-ը կուլ տալու բան չի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարծում եմ` արվեստի կամ գիտության հայտնիներին օգնություն հատկացնելու առումով ամենապարզը, արդարն ու դեմոկրատականը հենց ԼՏՊ-ի օրոք գործող կարգն է եղել. այն է` “…նրա օրոք կար օրենք, համաձայն որի` …..”:
Մնացած դեպքերում ՈՉ ԲՈԼՈՐ երգահաններն են ստանում 30 հազ դոլար, ՈՉ ԲՈԼՈՐ արվեստագետներին է տրվում բնակարան և այլն.
Բայց, իհարկե, Ռուբեն Հախվերդյանը չի համաձայնի սրա հետ:
b-l-in-դե երևի ոչ բոլոր արվեստագետներն են արվեստագետ,առավել ևս Ռուբեն Հախվերդյան:ՈՒ մեկ էլ,ոնց որ ժողովուրդն է ասում-իրենց հոր փողերով չեն տվել…
Առավոտից իրիկուն խոսքի ազատությունից եք խոսում, ի՞նչու եք հեռացրել իմ մեկնաբանությունը:
Մենք հրապարակում ենք բոլոր մեկնաբանությունները, եթե խախտված չեն մեր կայքում մեկնաբանությունների հրապարակման կանոնները: Խոսքի ազատությունը չի ենթադրում վիրավորանքներ հրապարակելու ազատություն: