Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Ինքն ու իր բարեկամները պատասխա՛ն պիտի տան»

Մարտ 06,2013 14:44

Նա զգուշացնում է ԱԺ նախագահին, որ էլի՛ է գնալու Արտաշատ

«Լիսկայի հանգույն նաեւ պիտի գնանք  Արտաշատ՝ հենց Աբրահամյանի մոտ, որովհետեւ այնտեղ ամենամեծ խախտումներն են եղել »,- այսօր Իջեւանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա Հովիկ Աբրահամյանին հեռակա փոխանցեց, որ «Ե՛վ ինքը, ե՛ւ նրա բարեկամները պատասխան պիտի տան: Եթե նա ցանկանա, պարոն Սարգսյանն է դե ֆակտո գործող նախագահը՝ մինչեւ ապրիլի 9-ը: Եթե ինքը ասելիք ունի, թող գա հրապարակ, կամ էլ ես գնամ ժողովրդին պատկանող այն գրասենյակը, որտեղ նա նստում է մինչեւ ապրիլի 9-ը: Դրանից այն կողմ իմ միակ զրուցակիցը Հայաստանի ժողովուրդն է»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն Դուք դարձյա՞լ գնալու եք հանդիպման Սերժ Սարգսյանի հետ՝ նա պատասխանեց. «Եթե ինքը ասելիք ունի, ժողովրդի հաղթանակը պատրաստ է ճանաչել, համազգային այս տագնապը պատրաստ է լուծել, ես կլսեմ բոլորին: Իմ հաղորդակցության ուղիները բաց են բոլորի առջեւ: Ես կսպասեմ, բայց իմ պատասխանատվությունը հայ ժողովրդի եւ ՀՀ քաղաքացու առջեւ է: Շատ հստակ է, որ փետրվարի 18-ին ես պատասխանատվություն եմ կրում եւ  հիասթափություն թույլ չեմ տալու ժողովրդի մոտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031