Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Մարտ 06,2013 14:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել  ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաև կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսը:

Ողջունելով ներկաներին վարչապետը նշել է. «Այսուհետ մեր նիստերին մասնակցելու են նաև մեր դոնոր գործընկերները: Մեր աշխատանքները պետք է դարձնենք առավել թափանցիկ և դոնորները՝ որպես շահագրգիռ կողմ, պետք է մշտապես ներգրավված լինեն այդ աշխատանքներին, որպեսզի հստակ պատկերացնեն, թե ինչ խնդիրներ ենք մենք լուծում և ինչպիսի քայլերով ենք առաջ գնում»: Տիգրան Սարգսյանն ասել է, որ կարգավորիչ գիլյոտինը մեր երկրում  առաջին հերթին կիրառվում է այն ոլորտներում, որոնք մեծապես կապված են փոքր և միջին բիզնեսի հետ:

         Սքոթ Յակոբսն իր հերթին նշել է, որ գիլյոտինի կիրառումը ենթադրում է լուրջ բարեփոխումներ, որի նպատակն է բարելավել երկրի մակրոտնտեսական միջավայրը՝ բիզնես գործունեության և ներդրումների համար: Կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակն իր աջակցությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր բնագավառներում բարեփոխումները հիմնարար կերպով առաջ տանելու և դրանց նոր ուժ հաղորդելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող գիլյոտին ծրագրի ընթացքը և հետագա քայլերը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031