Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի զրույցը՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. «Բարեւ, զորավար» (Տեսանյութ)

Մարտ 06,2013 14:28

«Ժառանգության» առաջնորդը ձեռքերը հանձնեց ոստիկանին ու հորդորեց իրեն պատասխանատվության ենթարկել

Իջեւանում քիչ առաջ մի միջադեպ տեղի ունեցավ: Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ժամանակ մի ոստիկանական մեքենա սկսեց մեգաֆոններով հայտարարել եւ զգուշացնել բնակիչներին, որ հավաքն ապօրինի է եւ կկիրառվի վարչական տույժ: Րաֆֆի Հովհաննիսյանը, լսելով սա, մոտեցավ հայտարարությունը տարածողին եւ պահանջեց ներկայանալ ու ասել, թե ո՞վ է այդ հրահանգը տվել՝ ոստիկանապե՞տը: Ոստիկանը վստահեցրեց, որ ոչ. «Ես կատարում եմ իմ ծառայողական պարտականությունները»: Րաֆֆի Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմերի պես ձեռքերն իրար խփեց եւ հանձնեց ոստիկաններին, որ իրեն ձերբակալեն կամ ի՛ր նկատմամբ վարչական տույժ կիրառեն, բայց հանգիստ թողնեն քաղաքացիներին, որոնք եկել են ընդամենը բարեւ ասելու: Ոստիկանը հրաժարվեց որեւէ պատժամիջոց կիրառել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ:

Այնուամենայնիվ, ոստիկանները քիչ հետո ելույթների ժամանակ նորից սկսեցին մեգաֆոններով հայտարարությունը կարդալ, ինչը բարկացրեց պարոն Հովհաննիսյանին:

Նա տեղում՝ լրագրողների ներկայությամբ զանգահարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Ոստիկանապե՞տ: Բարեւ, զորավար, ինչպե՞ս եք: Իջեւանում ենք: Մհեր Միրզոյանն ասում է, որ իր պարտականությունը կատարում է, էլի այդ նույն հայտարարությունը անում է: Ես հիմա պիտի բարեւ ասեմ ժողովրդին, ուզում էի իմանալ՝ դա ձե՞ր հրահանգն է, թե՞ ուրիշ տեղից է եկել»:

Վլադիմիր Գասպարյանը հավանաբար հետաքրքրվեց, թե քանի՞ մարդ է հավաքված՝ ճշտելու՝ 100 հոգուց ավելի՞ է, թե՞ ոչ. «Ես չեմ հաշվել»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Լավ հայ մարդիկ են, մեր հայրենակիցներն են: Շատ լավ, շնորհակալություն: Դուք իմացեք, որ ինձանից ավելի օրինապաշտ քաղաքացի չկա, դրա համար ես խնդրում եմ եւ պահանջում եմ, որ վարչական պատասխանատվության ես ենթարկվեմ, եթե ես խախտել եմ»:

Թե ինչ խոստացավ իր կողմից Վլադիմիր Գասպարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չմանրամասնեց, բայց դրանից հետո դադարեցին մեգաֆոնով հայտարարությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031