Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Լիսկան ասում է՝ Րաֆֆին ո՞վ է, որ իմ հրաժարականը պահանջի»

Մարտ 06,2013 13:51

«Ժառանգության» առաջնորդը Իջեւանում է

«Պաշտոնական տվյալներով՝ Իջեւանը հաղթեց 61/34 հարաբերակցությամբ, շնորհավորում եմ»,- Իջեւանում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հորդորեց պաշտոնյաներին՝ չվախեցնել քաղաքացիներին իրենց սպառնալիքներով. «Ով խախտեց օրենքը, ազգային հերոս է, կապ չունի: Եթե խախտեց օրենքը, ծաղրեց այն, ինքը պատասխան պետք է տա: Գործող նախագահը պիտի հրաժարական տա մինչեւ ապրիլի 9-ը: Պիտի դուրս գա Ազատության հրապարակ եւ ինքնաբացարկ տա»:

Նա նաեւ պատմեց, որ երկխոսություն է ունեցել մարզպետի հետ, եւ այդ զրույցը հույս չի ներշնչում. «Դուք ասացիք, որ սա իմ մարզն է, իմ բնությունն է: Ծառայե՛ք կամ հեռացեք: Հստա՞կ է: Ոչ թե պիտի իշխանությունը վերցնենք, այլ ըստ Սահմանադրության՝ վերադարձնենք ձեզ: Դուք ասացիք՝ հերիք է արտագաղթը: Իջեւանը դա ասաց: Եթե պաշտոնականը 61 տոկոս է, պատկերացրեք իրականը որն է: Բարեւ, Իջեւան, հաղթանակը մերն է: Չկասկածե՛ք: Ես, Վիգենը, Ստյոպան, Զարուհին, բոլորս միասին ենք: Հայրենակիցներ, Սարգսյան է ազգանունը, թե Հովհաննիսյան, հատկապես Լիսկան…ասում է՝ Րաֆֆին ո՞վ է, որ իմ հրաժարականը պահանջի: Րաֆֆին չի պահանջում, ժողովուրդն է պահանջում: Հանկարծ ժողովրդի աչքին թոզ չփչեն: Որտեղ մենք հաղթեցինք պաշտոնական տվյալներով, հիմա էլ գյուղապետի վրա գործ են սարքում: Ծավ գյուղում, կամ Արարատում՝ Րաֆֆիին ընտրեցիք, թող գազի խողովակները ինքը քաշի: Այդ պաշտոնյաները, որ անգամ ՀՀԿ-ական  լինելով հանդերձ թույլ տվեցին ժողովրդի հաղթանակը, իրենք մեր պաշտպանության տակ են լինելու: Նախագահ ես, քաղաքապետ, ԱԺ-ից մինչեւ կառավարություն ով ես, ով չես՝ պատասխա՛ն պիտի տաս: Թող գյուղապետի գործը պահեն, մի տարի անց թող լինի այդ գործը, բայց առաջ իրե՛նք պիտի պատասխան տան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031