«Երբ քաղաքական սպանության պատվեր է լինում, պետք է լինի մոտիվացիա`ինչ էր հետապնդում: Չեմ տեսնում Սեդրակյանի մոտ այդ մոտիվացիան: Ոչ անձնական հարց էր, իրար չէին էլ ճանաչում… Չեմ հասկանում` ինչ կապ ունի Հայրիկյանը Սեդրակյանի հետ: Չեմ կարծում, թե մրցակցության հարց էր, այդ դեպքում ինչո՞ւ ոչ Բագրատյանի, Սերժ Սարգսյանի կամ ՐաՖՖի Հովհաննիսյանի դեմ: Սա բազմաշերտ պատվեր էր, ինչպես Հայրիկյանն էր մի քանի անգամ շեշտել: Դրա համար պետք է պատվիրատուին փնտրել 3-րդ, 4-րդ, 5-րդ շերտում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը` անդրադառնալով Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված էպոսագետ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի մասին տեղեկությանը
Նրա համոզմամբ, անգամ եթե Սեդրակյանը այդ գործի հետ առնչություն ունի, ինքը կարող է լինել միայն 2-րդ օղակը. «Առաջինները մետլախ գցողներն էին, թող ինքն էլ լինի 2-րդ օղակը: Բայց ոչ առաջին օղակի անձինք ունեն որեւէ հարց Հայրիկյանի հետ` ոչ քաղաքական, ոչ անձնական, ոչ 2-րդ օղակը` Սեդրակյանն ունի այդպիսի հարց: Հետեւաբար շան գլուխն ուրիշ տեղ է թաքնված, պետք է դա գտնել»:
Պարոն Եղնուկյանը մահափորձի գործով բացահայտումների առումով պրիմիտիվ սցենար է տեսնում. «Տեսնում եմ հիմնավոր խեղկատակություն ստեղծելու միտումնավոր նպատակ: Մետլախ գցող, էպոսագետ, ի՞նչ կապեր կան: Հիմնական տրագեդիա էին ուզում ստեղծել, ի՞նչ: Եթե իրենց հաջողվի սա խեղկատակություն դարձնեն ու չգտնեն շան գլուխը որտեղ է, սա արդեն դառնում է խնդալիք առարկա, որը շատ լուրջ բան է: Աշխարհում, եթե թեկնածուի վրա մահափորձ են կատարում, այդ ընտրությունները կհամարվեն չեղյալ, առաջ չեն գնա, մինչեւ այդ հարցը լուծվի: Մեկ էլ պետությունը կհայտարարի, որ այս ընտրությունները կանգ են առնում… դա չեղավ, ընտրությունները շարունակվեցին, ոնց որ խեղկատակություն է: Ո՞ւմ է ձեռնտու, ո՞վ է բեմադրիչը, դժվար է ասել»:
Պարոն Եղնուկյանը, անդրադառնալով պարոն Հայրիկյանի առողջականի վատացմանը, նաեւ ասաց, որ. «Ոչ թե գնդակի վերքը չի լավացել,վերքը խնդիր չէ, այլ դրանից հետեւանքն այն է, որ ներվն է վնասված: Հիմա փորձում են ներվի վնասվածքը 8 տարբեր գործընթացներով վերականգնել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ