Լրահոս
Օրվա լրահոսը

69 տոկոսի կարծիքով՝ Տավուշի մարզպետը պետք է պաշտոնանկ արվի

Մարտ 06,2013 13:23

Տավուշի մարզպետը պաշտոնավարում է ավելի քան 14 տարի

Տավուշի մարզային «Տեսանկյուն» լրատվական կայքում տեղադրվել է հարցում՝ «Փետրվարի 18-ին կայացած ընտրություններից հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պե՞տք է պաշտոնանկ արվի»:

Նշենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, ուր գործում են մարզպետարանը, մարզային բազմաթիվ հիմնարկություններ, փետրվարի 18-ին քաղաքի բոլոր՝ 8 ընտրական տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայն է ստացել, քան Սերժ Սարգսյանը:

Tesankyun.am լրատվական կայքի այցելուները մեծամասամբ Տավուշի մարզի բնակչներ են: Այդ հարցմանը մինչ այժմ մասնակցել է 125 հոգի, որից 86-ը (հարցման մասնակիցների 69 տոկոսը) կողմ է արտահայտվել Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ, ավելի քան 14 տարի այդ պաշտոնում աշխատող Արմեն Ղուլարյանի պաշտոնանկությանը, 39 հոգի (հարցման մասնակիցների 31 տոկոսը)՝ դեմ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Պաշտոնանկությունը պետքե տարածվի նաև բոլոր գյուղապետերի վրա,քանի որ, նրանք բոլորը դրածոներ էն;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031