Մարտի 5-ին, ժամը 16.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկվել Երևանի բնակիչ, 1965 թ. ծնված Անդրանիկ Թ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ):
Խափանման միջոցը` կալանք:
Անդրանիկ Թ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզում նախաձեռնողին:
ՀՀ ոստիկանություն