Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ կլինի, որ լրագրողներին արգելեն հարցազրույց վերցնել գեներալ Մանվելից

Մարտ 06,2013 12:58

Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, թե նախագահական ընտրություններն անցել են ազատ եւ արդար, «հիմա էլ ամենաառաջադեմ ժողովրդավարական պետություններին բնորոշ հետընտրական պրոցեսներ են»։

«ՉԻ» – Ճիշտ կլինի, որ լրագրողներին արգելեն հարցազրույց վերցնել գեներալ Մանվելից, որովհետեւ դա խարխլում է մեր պետականության հիմքերը։ Էլ ավելի անհարմար բան է ստացվում, երբ գեներալը ոչ միայն հարցազրույց է տալիս, այլեւ փորձում է մտքեր հայտնել:

Բայց մի հարցում նա, իհարկե, իրավացի է (ինչպե՞ս կարող է գեներալ Մանվելն իրավացի չլինել): Առաջադեմ, ժողովրդավարական պետություններում ճիշտ այսպիսի հետընտրական պրոցեսներ են ընթանում։ Ընդդիմության թեկնածուն հայտարարում է, որ ինքն է հաղթել, հանրահավաքներ է անցկացնում, իսկ երբ ուսանողները փորձում են դասադուլ անել՝ տեղի «ախալքալաքցիները» (ԱՄՆ-ում՝ տեխասցիները, Ֆրանսիայում՝ պրովանսցիները եւ այլն) հարձակվում են նրանց վրա։ Այնպես որ՝ ամեն ինչ նույնն է։ Միայն մի աննշան տարբերություն կա. ժողովրդավարական պետություններում, որպես կանոն, հաղթող է հռչակվում նա, ով հաղթել է։ Իսկ մեզանում, չգիտես ինչու, միշտ հակառակն է լինում։ Իսկ մնացած հարցերում՝ ոչ մի տարբերություն։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031