Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Էդուարդ Անտինյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթելու շանսեր չունի

Մարտ 06,2013 12:26

ՀՌԱԿ նախկին առաջնորդ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի շանսեր չի տեսնում:

«Իր քարոզարշավը տանում էր փայլուն, հետընտրական զարգացումները` նույնպես: Ուղղակի հանգամանքներն իր համար դասավորվել են այնպես, որ ինքը հաղթանակի շանս չունի»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:

Պարոն Անտինյանը վստահ է, որ իշխանական բուրգում ճաքեր ու երկպառակություններ չեն լինի, եւ ոչ ոք չի միանա Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ինչպես փորձ արվեց 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Իհարկե, հիմա նման բան չի լինի, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը ու իր թիմակիցները կառավարման համակարգում չեն եղել, ու կառավարման ոչ մի պաշտոնյայի մտքով չի անցնի գնալ, կանգնել Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին` ակնկալիքով, եթե վաղը նա իր իշխանությունը հաստատի ինքը իր տեղում կմնա կամ մի քայլ կբարձրանա: Դրա համար էլ իշխանություններն այնքնան արխային էին, որ փաթեթով իրենց սկսեցին թիմակիցներին գործից հանել»:

Ըստ քաղաքագետի, «Ժառանգությանը» չի միանա ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը. «Երեքից որեւէ մեկը, եթե ցանկանար կանգնել Րաֆֆիի կողքին , ապա պետք է ցանկանային, որ հարթակի հսկիչ փաթեթը լիներ իրենց ձեռքում: Այլ դեպքում իրենք խաղադրույք չէին դնի Րաֆֆի Հովհաննիսյանի խաղի վրա…Առավել եւս` Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ նշում է, որ ինքն արդեն նախագահ է եւ սպասում է, որ գան հրաժարական տան, մեկ նշում է, որ մինչեւ ապրլի 9-ը պետք է իշխանությունն ամեն գնով վերցնեն, մեկ էլ մայիսի Երեւանի ավագանու ընտրություններին հաջողություն ունենան, կնպաստի հետագա հաջողությանը: Ի՞նչ եք կարծում, նման խաղի վրա խաղադրույք կանե՞ն: Իհարկե` ոչ»:

Պարոն Անտինյանն առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին հետ կանգնել պայքարից, երբ հասկանա, որ պարտված խաղի մեջ է դեռ. «Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ այսօր իր քայլերը ճիշտ է անում, բայց երբ հասկանա, որ այլեւս հաղթել չի կարող ու փորձի ժողովրդին ամեն գնով պահել, որ կարողանա հետագա քայլերը կատարել, այդ ժամանակ կսկսվեն սխալները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ եթե Ռաֆֆի Հովհանիսյանը հաղթեց, հակառակ պնդողները հրապարակավ,՝ կզռա՞ն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031