«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի փոխանցում էր կատարել ՙՔաշաթաղ՚ հիմնադրամին։
Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, և դրանք ամբողջացնելու համար մարտի 5-ին ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնությունը ևս 4.000.000 մլն դրամի փոխանցում կատարեց ՙՔաշաթաղ՚ հիմնադրամին:
Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնությունը ՙՔրիստոնյա բժիշկների ասոցացիայի՚ հետ գործակցաբար, պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ