Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն» (Տեսանյութ)

Մարտ 06,2013 12:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մեր պետության և ժողովրդի խնդիրները պետք է մտահոգեն մեզանից յուրաքանչյուրին, խմբակցության պատգամավորները հասարակության լայն զանգվածներին մտահոգող խնդիրների հանդեպ պետք է զգոն լինեն և հնչեցնեն դրանք խորհրդարանի բարձր ամբիոնից: Ժողովրդի կողքին և ժողովրդի համար. սա ԲՀԿ-ի կարևորագույն սկզբունքներից է և առաջնահերթ է լինելու ցանկացած խնդրի պարագայում: ԲՀԿ-ն անելու է առավելագույնը՝ ժողովրդի վստահությունը պահպանելու համար»,-իր խոսքում մասնավորապես ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ խորհրդարանում ԲՀԿ գործունեությանը: Նշվեց, որ կուսակցությունը մշտապես ակտիվ է ու նախաձեռնող, մշակած օրինագծերը բազմաթիվ բարեփոխումներ են նախանշում մեր կյանքի լրջագույն ոլորտներում, իսկ հասարակությունը շարունակում է անվերապահորեն հավատալ ու վստահել ԲՀԿ-ին, որի մասին են վկայում են խմբակցությանն ուղղված բազմահազար քաղաքացիների նամակները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարևորեց արտաքին կապերի ամրապնդման, միջկուսական հարաբերությունների ընդլայնման խնդիրները: Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանն իրենց ելույթներում նշեցին, որ երկրին ու հասարակությանը հուզող խնդիրները բազմաթիվ են՝ քաղաքականից մինչև սոցիալական ու տնտեսական, իրավականից մինչև բարոյահոգեբանական, և դրանց արդարացի լուծման ճանապարհին ԲՀԿ-ն լուրջ դերակատարում պետք է ունենա:

Առաջարկվեց նաև կուսակցության նախագահին կից խորհուրդ ստեղծել: Պատգամավոր Վահե Հովհաննիսիյանն ընդգծեց, որ այն հնարավորություն կտա շատ արագ արձագանքել տարբեր քաղաքական իրողություններին և դրանց վերաբերյալ հրատապ որոշումներ կայացել: Իր ելույթում պատգամավոր Վահան Բաբայանը կարևորեց մարզերում կուսակցական առավել ակտիվ գործունեության ծավալումը՝ ընդգծելով, որ դրա համար կուսակցությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները:

Մանրամասները՝ «Կենտրոնի» տեսանյութում

bhk.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031