Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, քանի դեռ մարտի 1-ի մեղավորները պատժված չեն` մենք խնդիր ունենք իշխանության հետ

Մարտ 06,2013 11:53

Այսօր «Ելակետ» ակումբում Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ասաց, որ իշխանությունն այս էլ որերորդ անգամ ընտրություններում մեկ երրորդից ավելի ձայներ չի վերցնում:

Ալավերդյանը հիշելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերը, ասաց. «Ես ինքս կյանքում չեմ ների նրանց, ովքեր խփեցին ու սպանեցին Տիգրանին, նա մեկ գլուխ բարձրահասակ էր մյուսներից, դրա համար նրան խփելը հեշտ էր…»: Ալավերդյանը նաեւ հավելեց, որ մինչեւ մեղավոր չճանաչվի այն անձը, ով դա արել է, ում կողմից հրահանգվել է` ուրեմն այդքան ժամամանակ մենք խնդիր կունենանք իշխանության հետ:

«Իշխանության համար այս կառավարությունից հրաժարվելը ավելի պատվաբեր կլինի: Ես կոչ եմ անում իշխանությանը, եկե’ք գնանք իրավական ճանապարհով»,-հավելեց Ալավերդյանը, նշելով, թե նա, ով իր վրա դրված խնդիրը չի կարողանում լուծել ու դրանում մեղադրում է ընդդիմությանը, ուրեմն չի կարողանում ճիշտ օգտագործել իր լծակները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031