Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայերի խումբը Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչել է ՀՀ ընտրված նախագահ

Մարտ 06,2013 11:50

Երեկ տեղեկացանք, որ Ֆրանսահայ համայնքում ձեւավորվել է Հայաստանում ծավալված «ազգային ազատագրական պայքարին զորակցող նախաձեռնող խումբ»։ Երեկ այս կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է. «Հերթական կեղծված ընտրությունների արդյունքում այնուհանդերձ ժողովրդի որոշումը, նրա ձայնը, ընտրություն կատարելու վճռականությունը հաշվի չառնելով եւ արհամարհելով, արդեն նախկին եւ չընտրված նախագահ Սերժ Սարգսյանը իր նախորդների խարդախությունները կրկնելով՝ 2008 թվականին զավթած իշխանությունը որոշել է չհանձնել նրա իրական ու օրինական, ժողովրդի վստահության քվեն ստացած իրավական տիրոջը՝ հենց նույն այդ ժողովրդին։ Իսկ քանի որ ժողովուրդն իր ձայնը, իր վստահությունը արտահայտել է ընտրելով Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա Հայաստանի Հանրապետության օրինական նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օր առաջ պետք ստանձնի իր պաշտոնական պարտականությունները»։

Նախաձեռնող խումբը դատապարտելի է համարել Ս. Սարգսյանին շնորհավորած անձանց արարքը. «Այսօր այն ուժերը, այն քաղաքական ու մշակութային գործիչները, այն երկրների նախագահները, այն հոգեւորականներն ու քաղաքական կուսակցությունները, որ շնորհավորել են չընտրված նախագահին, փաստորեն իրենց այդ արարքով ոչ միայն իրենց դատապարտելի վերաբերմունքն են հայտնել հայ ժողովրդի, նրա կամքի եւ նրա իրավունքի նկատմամբ, այլեւ իրենց այդ արարքով փորձել են հայ ժողովրդին ներկայացնել իբրեւ վախկոտ, կամազուրկ ու ստրկամիտ մի ցեղ։ Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր արհամարհելով ու ծաղրելով Հայ ժողովրդի ընտրությունը, քաղաքական խեղկատակությունների մակարդակով շտապեցին շնորհավորել մերժված ու չընտրված Սերժ Սարգսյանին»,- նշված է հայտարարության մեջ։

Նախաձեռնող խումբն առանց վարանման՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչել է ՀՀ ընտրված նախագահ. «Շնորհավորում ենք 2013 թ. փետրվարի 18-ին հայ ժողովրդի վստահությամբ եւ կամքով ընտրված Հայաստանի Հանրապետության օրինական նախագահ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին… Մենք պատրաստ ենք Հայաստանի ժողովրդին եւ նրա օրինական նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին զորավիգ լինելուց բացի, մեր ջանքերը չխնայել հայրերի երկրի մեջ ժողովրդական իշխանության ամրապնդումի եւ Սահմանադրական օրինականություն հաստատելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Նախաձեռնող խումբը իր հայտարարության մեջ անդրադարձել է նաեւ ոստիկանությանն ու զինված ուժերին։ «Ամեն հայ մարդու կյանքն անգնահատելի է բոլորիս համար։ Առավել եւս այդ կյանքը պահպանող հայ զինվորը պետք է գիտակցի եւ երբեք, ոչ մի դեպքում զենք չբարձրացնի իր եղբոր, քրոջ, մոր, կնոջ, երեխայի, բարեկամի վրա… Մենք կոչ ենք անում նաեւ հայ ոստիկաններին։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքը պաշտպանող այն քաջորդիներն եք, որոնք եւս ծնողներ ու ընտանիքներ ունեն, եղբայրներ ու քույրեր ունեն, երեխաներ ունեն, որոնց ոչ միայն պետք է պաշտպանել ապօրինություններից, այլեւ այնպես ծառայել երկրին, սահմանադրությանն ու ժողովրդին, որ ոչ իրենք, եւ ոչ իրենց մերձավորներն ու երեխաները չամաչեն»,- ասված է հայտարարության մեջ։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031