Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է հուսալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժելու է պայմանավորվածությունների ճանապարհը». Լարիսա Ալավերդյան

Մարտ 06,2013 11:42

Այսօր «Ելակետ» ակումբում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ողջունում է այն մարդկանց ովքեր կեղծիքների դեմ պայքարում եմ. «Ոչ մեկ էլ չի կասկածում, որ ընտրություններն իրոք կեղծվել են: Նրանք, ովքեր կեղծել են՝ գիտեն, որ դա այդպես է, ովքեր չեն կեղծել` նրանք էլ գիտեն, այսինքն` ներսը գիտի, դուրսը գիտի: Պետք է հասկանալ թե ինչ նպատակներով է դա արվել: Շատ քչերն էին սպասում այսպիսի զարգացումների, թվում էր, թե 2008 թվականի սարսափելի ակցիայից հետո, որն իրականացրեց իշխանությունը, ամեն ինչ կավարտվի: 2008 թվականի պատասխանատվությունը իշխանության վրա է»:

Ալավերդյանի խոսքով`ընդդիմությունը չի գնալու միջոցների, որոնք առնվազն առիթ են լինելու իշխանությունների համար: Նա հույս հայտնեց, որ ավելի բաց ու թափանցիկ համագործակցություն կլինի` «Պետք է հուսալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժելու է պայմանավորվածությունների ճանապարհը: Այս առումով գնդակը իշխանության դաշտում է: Ճանապարհը պարզ է, պահանջվում են ՀՀԿ-ի առողջ ուժերի քայլերը: Հույս ունեմ, որ իշխանության թեւը իր մեջ ուժ կգտնի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031