Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԲ զեկույցի ՝ 2013-ին՝ Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4.3%

Մարտ 06,2013 11:21

Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կազմակերպված դասախոսության ժամանակ Անդրյու Բրնսը ներկայացրեց Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցը: Դասախոսության ընթացքում զեկույցի հիմնական հեղինակը ներկայացրեց համաշխարհային ճգնաժամի հետեւանքները համաշխարհային տնտեսության վրա, ինչպես նաեւ որոշ կանխատեսումներ արեց:

Պարոն Բրնսը, խոսելով համաշխարհային ճգնաժամի՝ զարգացող եւ զարգացած երկրների տնտեսությունների վրա թողած ազդեցության մասին, նշեց. «Ճգնաժամից առաջ ավելի բարձր «թռչող» երկրների համար ճգնաժամից հետո անկումն ավելի ցավոտ եղավ»:
Թե ո՞ր ուղղությամբ Հայաստանը պետք է շարժվի՝ դեպի Եվրոպա, թե Ասիա, որպեսզի ունենա տնտեսական աճ ու կայունություն հարցին՝ պարոն Բրնսը պատասխանեց.
«Հայաստանը փոքր երկիր է: Հայաստանը երբեք չի դառնա ԱՄՆ կամ Չինաստան: Եթե ուզում եք հաջողություններ ունենալ տնտեսության մեջ, պետք է ավելի շատ արտահանեք»:
Նկատի ունենալով Հայստանի տարածքի փոքրությունը՝ պարոն Բրնսը նշեց Ֆինլանդիան ու ֆիննական աշխարհահռչակ «Nokia» ընկերության հաջողությունը:
Զեկույցի հեղինակի հավաստմամբ՝ Հայաստանի համագործակցությունը նույնիսկ այն երկրների հետ, որոնք մեծ տնտեսական աճ չեն արձանագրում, կարող է լայն հնարավորություններ ստեղծել հայկական տնտեսության զարգացման համար:
Անդրադառնալով դահլիճում հնչեցված Հայաստանի՝ Համարաշխարհային բանկի պարտքի ու դրա վերադարձման հարցին, զեկուցողը կատակով պատասխանեց.
«Դեռ այնպիսի երկիր չի եղել, որ Համաշխարհային բանկի պարտքը չվերադարձնի»: Հետո լուրջ պարզաբանեց. «Եթե դուք ձեր ընկերոջից պարտք եք վերցնում եւ ժամանակին չեք վերադարձնում, ապա հաջորդ անգամ նա ձեզ այլեւս պարտքով փող չի տա: Համաշխարհային բանկի ծառայություններից նույնիսկ օգտվում է այնպիսի տնտեսապես հզոր երկիր, ինչպիսին Չինաստանն է: Համաշխարհային բանկն երկրներին օգնում է ոչ միայն ֆինանսապես, այլ նաեւ խորհուրդներ է տալիս ու այնպիսի վերլուծություններ է անում, որ ուրիշ բանկեր չեն անում»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031