Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Մարտի 6-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն: Տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն