Մարտի 15-ին Լոնդոնում մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցամարտը:
Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 1-ին համարն է: Մյուս գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Բորիս Գելֆանդ, Վասիլի Իվանչուկ, Պյոտր Սվիդլեր, Վլադիմիր Կրամնիկ, Ալեքսանդր Գրիշչուկ, Թեյմուր Ռաջաբով, Մագնուս Կարլսեն: Այսպիսով, առաջին տուրում հանդիպելու են Արոնյան-Կարլսեն, Գելֆանդ-Ռաջաբով, Իվանչուկ-Գրիշչուկ, Սվիդլեր-Կրամնիկ զույգերը:
Երկու շրջանով անցկացվելիք մրցաշարի արդյունքով հաղթողը իրավունք է ստանալու աշխարհի թագը վիճարկել գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ