«ԳԱԶ Գրուպ» ընկերությունը այս տարվա մարտին 10 ՊԱԶ-3203 մակնիշի ավտոբուսներ կտրամադրի Երևանի ուղևորափոխադրող «Հրաչուհի-Հռիփսիմե» ընկերությանը: Այս մասին հայտնել են «Գազ» ընկերության մամուլի ծառայությունից, գրում է «Վրեմյա» պարբերականը:
Ամբողջ տեխնիկայի գումարը կազմում է 12 միլիոն ռուբլիից ավել (մոտ 160 միլիոն դրամ): Սա ՊԱԶ-3203 Հայաստանին տրամադրելու առաջին պայմանագիրն է:
Ավտոբուսները կօգտագործվեն որպես Երևանի քաղաքային ուղևորափոխադրողներ: 18 նստատեղերով այս մակնիշի ավտոբուսները կարող են տեղավորել 43 հոգու:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև