Այսօր դերասան, նկարիչ Վարդան Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներից մեկը պատմեց, որ երբ իրենց բուհից փորձել են միանալ դասադուլին, ինստիտուտից իրենց հորդորել են չանել՝ արվեստի մարդկանց դա չի սազում բացատրությամբ:
«Արմեն Մազմանյանը իմ ուսանողական ընկերներից է եւ շատ ակտիվ մարդ էր: Անկեղծ ասած, հիմա նույնիսկ զարմանում եմ նրա պահպանողականության վրա: Լավ էլ երեսին ասող ու ոչ էլ վախեցող էր, անվախ ու չընկրկող էր: Բայց ինչքան լսել եմ, դռները կոպիտ ձեւով, հրելով փակել են: Ես կուզենայի, որ ինքը, որպես ռեկտոր, հայրաբար հավաքի ուսանողներին, ներկայացնի իրավիճակը, որովհետեւ ուսանողը պետք է հասկանա՝ ինչ է կատարվում…իսկ ինչի՞ է նման թատերական ինստիտուտը, որը դաստիարակում է պասիվ մասնագետներ, որոնք, ներող կլինեք, Աստված գիտի, ինչեր են կատարվում՝ մարտի 1 , ապրիլի 12, մարդը վեր է կենում Պեպո է նկարում: Բա ի՞նչ նկարի, իրեն էդ են սովորեցրել, ասել են՝ գործ չունես, էնտեղ ինչ ուզում է լինի, դու՝ Պեպո… բայց չէ՞ որ համալսարանը նաեւ քաղաքացի է դաստիարակում ոչ թե միայն մասնագետ»,- ուսանողին պատասխանեց պարոն Պետրոսյանը:
Նա նաեւ նկատեց, որ մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ թատերականից ոչ մեկ չխոսեց. «Տաղանդը չհերիքե՞ց, ասելիք չկա՞ր, կար… վախեցան: Մի հատ լավ բան եմ ուզում բեմադրել՝ Պեպո»:
Նա նաեւ քննադատեց ժամանակակից դրամատուրգներին, որոնք «մարտի 1-ի» իրադարձություններին այդպես էլ իրենց ստեղծագործություններում չանդրադարձան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ագրեսիվ շանը լռեցնելու լավագույն ձևը նրան ոսկոռի կտորով զբաղեցնելն է :
կերակրատաշտի մոտ ցբաղվաց, խոսալու ժամանակ չունի