«Մենք պետք է բարձրաձայնենք, որ Ջերրի Թարկանյանը տեղ ունի բասկետբոլի բոլոր փառքի սրահներում: Նա Լաս Վեգասի Նևադայի համալսարանի (ԼՎՆՀ) թիմեր է ստեղծել, որոնք հրաշքներ էին գործում»: Գրում է «Սփորթս օն ըրթ» պարբերականը՝ անդրադառնալով բասկետբոլի 82-ամյա ամերիկահայ մարզչին, որն արդեն 11 տարի է թոշակի է անցել: Հեղինակը՝ Դեյվ Քինդրեդը, պնդում է, որ Ջերրի Թարկանյանը, որի ԼՎՆՀ-ի թիմը 1990թ. հաղթեց ազգային առաջնությունում, պետք է ընդգրկվի բասկետբոլի փառքի սրահում:
Թարկանյանի հայրը մահացել է, երբ նա 10 տարեկան էր: Նա ականատես է եղել խտրականությունների և հանդուրժողականություն սովորել, նա քաղաքային բասկետբոլը մտցրեց ուսումնարանային բասկետբոլի մեջ, նա գիտեր, որ հայ երեխաների խնդիրները սև երեխաների խնդիրներից են: Նա սկսել էր մարզել այն տարիներին, երբ աֆրոամերիկացիներին հազվադեպ էին տեղ տալիս, և նա իր ձեռքը մեկնեց՝ նրանց խնդիրներից դուրս բերելու համար. «Ո՞վ էի ես, որ վերևից նայեի բոլորին», – ասում է նա իր ինքնակենսագրականում, որը գրել է սպորտային մեկնաբան Դեն Վեցելի հետ, – «Ես նրանց պես էի, ես նրանցից մեկն էի»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև