Գյուղապետը բողոքողին անվանում է «հոգեկան խանգարված բիձա»
Տավուշի մարզի դատախազությունը փետրվարի 18-ին ընտրություններում ընտրախախտումների մասին լրատվամիջոցներում, ինտերնետային կայքերում հրապարակումների մոնիտորինգ իրականացնելով՝ 11 նյութեր, դատախազի ուղարկող գրություններով, ուղարկել է մարզի ոստիկանության բաժիններ: Լրատվական 11 հրապարակումներից 2-ը առնչվել է Նոյեմբերյանի, 2-ը՝ Բերդի, 1-ը՝ Դիլիջանի, 6-ը՝ Իջեւանի տարածաշրջանին:
Այդ 11 նյութերում առկա փաստերը քննությամբ չեն հիմնավորվել, դրանցով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այդ մասին տեղեկացանք Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից:
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ՝ Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ: Վարագավանի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանը իրեն որպես ընտրակաշառք 5000 դրամ է տվել՝ փետրվարի 18-ի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուին ընտրելու համար: Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանը մեզ հայտնեց , որ ինքը առերեսվել է Սուրեն Մանուչարյանին հետ: Գյուղապետը ժխտեց, որ ինքն ընտրակաշառք է տվել,ասելով , որ Սուրեն Մանուչարյանը «հոգեկան խանգարված բիձա ա»՝ 80 տարեկան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Անձի նկատմամբ նման արտահայտությունները իրենց մեջ արդեն հանցակազմ են պարունակում և
ենթակա է քրեական պատասխանատվության չհաշվաց՝մինչ այդ նրա կողմից ընտրակաշառք
բաժանելու փաստը;
Սամվել Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանում եկել է քյոխվաների ժամանակը և խուրջինը առած կարող է և փող բաժանել ,և փող հավաքել;