Օրթոպեդիկ վիրաբույժ Գրեգորի Մարգարյանը Բոլինգբրուք ադվենտիստական հիվանդանոցում մարտի 20-ին Բրազիլիայից 15 բժիշկներ կընդունի՝ սովորեցնելու վիրաբուժական տեխնիկային, որի միջոցով հնարավոր է պահպանել հիվանդի ծունկը փոխարինելու փոխարեն: Հայտնում է «Մայ Սըբըրբեն լայֆ» պարբերականը:
«Մարտի 20-ին նրանց բարձրակարգ բժիշկներն են գալու Բոլինգբրուք՝ ուսանելու և ուսումնասիրություններ անելու», – ասել է Մարգարյանը: Մակարյանը նախատեսում է հետագայում մեկնել Բրազիլիա և աշխատել բժիշկների հետ: «Սա բավականին ընդգրկուն գործընթաց է և հնարավոր չէ միանգամից սովորել», – ասել է նա:
Մարգարյանը 7 տարի աշխատել է ազգային լիգայի «Մայամի Դոլֆինս» ամերիկյան ֆուտբոլի թիմում որպես խորհրդատու, ինչպես նաև եղել է «Չիկագո Էնֆորսերս» թիմի գլխավոր բժիշկը: 1987թ. ավարտել է Միչիգանի համալսարանը, իսկ 1991թ. Նորթվեսթերն համալսարանից ստացել բժշկական գիտական աստիճանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ