Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Օբամային, Պուտինին թույլ կտա վերանայել իրենց որոշումը

Մարտ 05,2013 19:58

Նա հայտարարեց, որ իր հայտնի «վադալազկան» շարունակելու է հագնել:

 

«Մենք պիտի տոնենք մեր հաղթանակը միասին: Մենք այլեւս բառախաղ չենք անելու: Ոչ թե քաղաքացիական անհնազանդություն, այլ իշխանության հնազանդություն՝ Հայաստանի ժողովրդին եւ ՀՀ քաղաքացուն: Իշխանությունը, ուրիշ ձեւ չկա, եւ ի՛նքը պիտի հնազանդվի: Իսկ եթե ոչ, պիտի դեմ հանդիման գա ժողովրդի դատարանին»,- այսօր Ազատության հրապարակում իր ելույթում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով՝ «Յուրաքանչյուր մանրամասնին, իշխանության ջղաձգության եւ մամուլի հաղորդագրության, բողոքի եւ քննադատության ես կպատասխանեմ՝ մեկ առ մեկ ամեն մի հարցի: Մեծ վերադարձի մեջ ենք այսօր: Ով աքսորված մռտավորական է, ով անգամ ապերախտ վերլուծաբան, ինքը եւս ունի վերադարձի իրավունք, եւ ես դա ձեզ հետ միասին պիտի պաշտպանեմ: Դուք գիտեք, որ մենք դիմեցինք ՍԴ: Դիմեցինք եւ ներկայացրեցինք մեր չափանիշները, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային նոր զեկույցն է, նկատի առեք, որ եթե հասկացել է ժողովրդի հաղթանակի մասին, փոխել է իր գնահատականը, մենք պիտի պահանջենք, որ այդ գնահատականը եւ տարբեր անկախ կազմակերպությունների գնահատականը դառնա ՍԴ-ի քննարկման առանցքը: Սա յուրաքանչյուր դատավորի՝ հարգելի պարոն Հարությունյանից սկսած բոլոր դատավորների վերջին հնարավորությունն է՝ կիրառել Սահմանադրությունը, օրենքի իշխանությունը, ուղղել անցյալից կախվածությունը գործադիր իշխանությունից, վախը՝ նախագահականից: Եվ մի անգամ պաշտպանեն ժողովրդի իշխանությունը, ժողովրդի հաղթանակը: Տալիս ենք այդ հնարավորությունը: Այլեւս երբեք ԿԸՀ-ն նկարչությամբ չպիտի զբաղվի»:

Նա անդրադառնալով շնորհավորանքներին՝ ասաց. «Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով թող դադարեցնեն իրենց հակաժողովրդական ամոթալի ճանաչումները՝ ապօրինի, ոչ լեգիտիմ եւ ոչ դե յուրե նախագահության: Դրանով այդ  մայրաքաղաքները մեղսակից դարձան բռնատիրական հակասահմանադրական իշխանության: Դեռ ուշ չէ վերանայման համար: Եվ ես պատրաստ եմ Օբամայից մինչեւ Վլադիմիրովիչ, մինչեւ Օլլանդ հանդիպել նրանց եւ թույլ տալ, որ իրենք ունենան այդ մեծությունը՝ վերանայելու այն հսկա սխալը, որ կատարել են»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ ժողովուրդը չի ճանաչելու Մինսկի խմբի ու նրա համաախագահների գործառույթները, նրանց հնացած հայտնի սկզբունքները. «Չենք ճանաչում, քանի դեռ չեն վերանայել իրենց որոշումը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ իր «վադալազկան» քննադատողներին՝ ասելով, որ այդ «վադալազկան» ի հեճուկս քննադատողերի, շարունակելու է հագնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ճիշտ այնպես,ինչպես ծանրամարտի մրցումների ժամանակ.ՊԱՀԵԼ!!! ՌԱՖՖԻ, ՊԱՀԵԼ!, ՊԱՀԵԼ!:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031