Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործի դատաքննությունը` մարտի 11-ին

Մարտ 05,2013 19:45

«Փաստինֆո». Սահմանադրական դատարանի մարտի 5-ի աշխատակարգային որոշման համաձայն` ՍԴ-ն քննության  է ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

ՍԴ-ն նույն օրվա մեկ այլ աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել նաև ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա գործը և, հաշվի առնելով, որ այն վերաբերում է նույն հարցին, նշված գործերը միավորվել են ու կքննվեն ՍԴ-ի նույն նիստում:

Միավորված գործի դատաքննությունը կսկսվի մարտի 11-ին` ժամը 10-ին: Այն կանցկացվի բանավոր ընթացակարգով:

Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ` ՀՀ դատախազությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031