Այսօր Ազատության հրապարակում կայացած միտինգին ելույթ ունեցած ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը ակնարկեց, որ պետք է այս պահից սկսած մտածել մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխանությունը վերցնելու մասին, քանի որ ակնհայտ է, որ այսօր իշխանությունները ավելի լուրջ զիջումների չեն գնալու:
Պարոն Ռուստամյանը նաեւ հույս հայտնեց, որ այսպես կազմակերպված ժողովուրդը կհասնի հաղթանակի: Նրա ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
«Արմենը ճիշտ է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Երեւանի իշխանությունը վերցնելու են իրենց՝ ժողովրդի ձեռքը: Բայց նաեւ հիշեցրեց, որ մինչեւ մայիսի 6-ը դեռ ապրիլի 9-ը կա՝ նկատի ունենալով նախագահի երդմնակալության օրը: Նա կոչ արեց ժողովրդին միմյանց ուժ տալ եւ բռունցք դառնալ. «Հրաշալի օր է, ձյունն է, մայրաքաղաք է, եւ ժողովւրդ է, որ գիտի, որ հաղթել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև