Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետի պարզաբանումը. «Սալմոնելա մանրէն աղիքային ինֆեկցիայի հարուցիչ է»

Մարտ 05,2013 18:58

Սալմոնելա մանրէն սնունդ եւ մարդու օրգանիզմ կարող է թափանցել ոչ պատշաճ սանիտարական պայմանների դեպքում` առաջացնելով օրգանիզմի ընդհանուր թունավորում, թուլություն, սրտխառնոց, լույծ, բարձր ջերմություն:

 

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրապարակեց «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրության ընթացքում հայտնաբերած խախտումները:

Հիշեցնենք, որ մինչ այդ, դեռ մարտի 1-ին, այս մասին տեղեկացրել էր «Հետքը»:

Ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է «Գետամեջ» անունով, ի թիվս տեխնիկական բնույթի խախտումների, թույլ էր տվել նաեւ սանիտարական նորմերի կոպիտ խախտումներ` աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները եւ արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:Թերեւս այս նորմերի խախտման հետեւանքով էլ  այս ընկերությանը պատկանող սառեցված հավերի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ, ինչը մասնագետների խոսքերով, մարդու համար հադիսանում է աղիքային ինֆեկցիայի հարուցիչ:

Aravot.am-ը  առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանից հետաքրքրվեց, թե սալմոնելա մանրէն ինչպիսի վնաս կարող է հասցնել մարդուն: «Սալմոնելան ախտածին մանրէ է, որն առաջացնում է աղիքային վարակիչ հիվանդություն եւ սննդային թունավորում` սալմոնելիոզ: Սննդային թունավորումն այն է, որն աճում է, բազմանում է սննդի մեջ, եւ սննդային թունավորման ժամանակ մարդը մարդուց չի վարակվում, իսկ աղիքային հիվանդության ժամանակ մարդը կարող է արտաքին միջավայրից վերցնել այդ մանրէն եւ վարակվել այդ հիվանդությամբ, այդ դեպքում մարդը կարող է դառնալ վարակի աղբյուր»:

Տեսչության մասնագետը նաեւ ասաց, որ մանրէն սնունդ եւ մարդու օրգանիզմ կարող է թափանցել ոչ պատշաճ սանիտարական պայմանների դեպքում`առաջացնելով օրգանիզմի ընդհանուր թունավորում, թուլություն, սրտխառնոց, լույծ, բարձր ջերմություն. «Քանի որ թռչունների օրգանիզմում շատ հաճախ է հանդիպում այս մանրէն եւ թռչուններն էլ շատ են, հեշտությամբ կարող են վարակի աղբյուր հանդիսանալ, այդ պատճառով էլ, հատկապես թռչնաֆաբրիկաներում, թռչունները, ձուն պետք է անասնաբույժի կողմից պարտադիր ենթարկվեն փորձաքննության»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031