Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» «ոչ» է պատասխանում Հովիկ Աբրահամյանին

Մարտ 05,2013 18:31

Կուսակցությունը գտնում է, որ կառավարության կազմում ընդդիմությանը  պաշտոններ տալը ոչինչ չի փոխի:

 

«Որոշ քարոզիչներ փորձում են ժողովրդի մեջ պատրանք ստեղծել, թե հնարավոր է մտնել կառավարության կազմ եւ ինչ-որ բան փոխել, այդպիսի բան հնարավոր չէ»- այսօր Ազատության հրապարակում «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսպես պատասխանեց իշխանության այն առաջարկներին, որոնք պարբերաբար հնչում են անուղղակիորեն, որ թող ընդդիմությունը գա, եթե ուզում է իսկապես ինչ-որ բան փոխել երկրում, կառավարության կազմում պաշտոններ զբաղեցնի, աշխատի: Մասնավորապես, նման առաջարկ արել էր Հովիկ Աբրահամյանը: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, անձերը ոչինչ չեն կարող փոխել, քանի դեռ համակարգը փոխված չէ:

Հանրահավաքը քիչ առաջ ավարտվեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031