Նյու Յորքի բնակիչ Նիկոլ անունով աղջիկը, դեզոդորանտի համը առաջին անգամ փորձել է ընդամենը 4 տարեկան հասակում, որից հետո ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել դրանից: Հետաքրքիր է նաև այն, որ ամերիկուհին բժիշկների օգնությանն է դիմել բոլորովին վերջերս, այն էլ ընկերուհու պնդմամբ: Բժիշկները Նիկոլի մոտ եղած սովորությունը շատ են նմանեցրել նարկոմանիայի նախատիպին և խոստացել բուժել այն: Աղբյուրը` mirfactov.com:
Աշխարհի առաջին պատմաբանը Հերոդոտոսն է: Նա եղել է առաջին մեծ պատմական գրքի` «Հունա-պարսկական պատերազմների» հեղինակը: Ապրել է մ.թ.ա 484-425 թթ-ին:
Մարդու գլուխը միջինում կշռում է 3,6 կգ:
Տարվա ընթացքում մարդու կողերը կատարում են մոտ 5 միլիոն շարժում:
Անդրանիկ Ջալալյան