Նարինե Մկրտչյանը դեռ դատարանի վճռից առաջ էր ենթադրում, թե ինչպիսի վճիռ է կայացվելու:
«Երբ դատական նիստի սկզբում Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացնում էր գործը, ակնհայտ էր, որ զեկուցողներն անտեղյակ էին գործից: Հասկանալով, որ նրանք անտեղյակ են, Գագիկ Հարությունյանը նրանց անմիջապես խորհրդակցական սենյակ կանչեց, որպեսզի այդ ամենը շատ ցցուն չերեւա»,- «Ա1+»-ին ասաց Նարինե Մկրտչյանը:
Նախագահի չգրանցված թեկնածուն վստահ է, որ Սահմանադրական դատարանն այս վճռով կատարել է քաղաքական պատվեր: «Սահմանադրական դատարանն այս տարիների ընթացքում հնարավորություն է ունեցել կատարելու որոշումներ` ի նպաստ հանրային շահի, բայց նա միշտ դեմ է գնացել դրան և կատարել իշխանության քաղաքական պատվերը»,- վստահ է Նարինե Մկրտչյանը:
Նա ասում է, որ ինքը շարունակելու է իր քաղաքական պայքարը, իսկ այս գործի առնչությամբ դեռևս կքննարկեն և կորոշեն, թե դիմելու են արդյոք Եվրոպական դատարան, թե ոչ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ