Հարգելի նախագահ Սարգսյան
Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ:
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:
Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:
Կարդացեք նաև
Միացյալ թագավորությունն ու Հայաստանը ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը՝ ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:
Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը ի շահ երկու երկների:
Դեյվիդ Քամերուն
ՄԹ վարչապետ