Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ «Լիսկան վախկոտ է»

Մարտ 05,2013 17:36

Նա պատասխանում է նաեւ «չարաճճի մեծ ու փոքրիկ ՀՀԿ-ականներին»

Քիչ առաջ Ազատության հրապարակում անդրադառնալով վարչապետին, ՀՀ նախագահին եւ քաղաքապետին ուղարկված հրավերքներին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ անգամ պահքի այս շրջանում իրենք չեկան, ռիսկ չարեցին հաշվետվություն ներկայացնել ժողովրդին. «Իրենք չեկան, ուրեմն ես ոտքով կգնամ եւ իմ պահանջը կներկայացնեմ: Ոչ մի ձյուն, ոչ մի եղանակի փոփոխություն մեզ չի շեղելու մեր ճանապարհից»:

Նա նաեւ խոսեց Սյունիքի մարզի ԾԱՎ գյուղի գյուղապետ մասին. «Ո՞ւմ են բռնում՝ Կապանի Ծավ գյուղում գյուղապետ են բռնում: Այնքան վախկոտ են, որ փոխանակ Լիսկային բերեն դատախազի առաջ, վախկո՛տ է Լիսկան, վախկո՛տ են իրենք: Իրե՛նք պիտի դատարանի առջեւ կանգնեն: Կարող է սխալ է գյուղապետը, բայց քավության նոխազ է նա, մենք պիտի կանգնենք այդ գյուղապետի կողքը: Արարատի Ջրաշեն գյուղում, որտեղ մենք հաղթել ենք, ի՞նչ արեցին, ասեցին գազը թող բերի Րաֆֆին տա: Սա՞ է ձեր օրենքի իշխանությունը, տղամարդու իշխանությունը: Գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք մենք պիտի կանգնենք անգամ այդ գյուղապետերի կողքին, որոնք անգամ ՀՀԿ-ական լինելով ապահովեցին ժողովրդի իշխանությունը: Նրանց վրա եթե ձեռք բարձրացնի՝ ինձ հետ գործ կունենա»:

Այս օրերին տարբեր ՀՀԿ-ական պաշտոնյաներ, պատգամավորներ անդրադառնում են Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին ու մեկնաբանություններ անում: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց նրանց. «Չարաճճի մեծ ու փոքրիկ ՀՀԿ-ականներին, որ փորձում են պարոն Սարգսյանի փոխարեն ինձ նեղացնել իրենց բառերով, ես ձեզ ասելիք ունեմ՝ տղերք, բարեւ, բարեւ: Ձեր օրերը հաշված են, դուք լինելու եք փոքրամասնություն»:

Նա նաեւ հրապարակեց, թե ինչ ծրագրեր ունի առաջիկա օրերին: Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւարշավը տանում  է Տավուշի մարզ, իսկ ամսի 8-ին ժամը 5-ին կլինի կանանց տոնի առիթով հանրահավաք. «Նրանք ովքեր հեգնում են եւ ասում են, որ ծրագիր չունեմ, ուրեմն ամսի 10-ին կտեսնեն բեկումնային ծրագիր»:

Նա հանրահավաքի իր ելույթն ավարտվեց Հյուգոյի «Թշվառներից» մի հատվածով, որ ամենամութ գիշերն անգամ կանցնի եւ արեւը կելնի, կշողա»:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nur Ani says:

    Լինելով Րաֆֆու հավաքների ակնդիրն ու ունկնդիրը,մեկ հստակ ընկալում պետք է արձանագրել՝ Քրիստոսակիր մարդ է:Եւ այդքան պարզ էությունը չտեսնել, չհասկանալ այդ էության ազնիվ մաքառումը-անազնվություն է…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031