Լրահոս
Օրվա լրահոսը

Ներողամտություն եմ հայցում՝ ակամա վիրավորելու համար

Մարտ 05,2013 17:33

«Առավոտին» տված հարցազրույցում  կարծիք էի հայտնել, թե կարելի էր ավելի լավ դասական երաժիշտների հրավիրել Հայաստան: Ինչ վերաբերում է իմ արած «կույր, խուլ եւ համր» արտահայտությանը, ցավում եմ, եթե դրանով ակամա վիրավորել եմ մարդկանց: Հաստատ նման ցանկություն կամ միտում չեմ ունեցել, ավելին, ինքս բարեգործական համերգներ կազմակերպող արվեստագետ եմ, ու միշտ էլ համոզված եմ եղել, որ սահմանափակ ֆիզիկական հնարավորությունները տաղանդի հետ բնավ կապ չունեն: Հարցազրույցում ուղղակի մտահոգություն էի հայտնել, որ երբեմն ոչ որակյալ արվեստ են հրամցնում հանրությանը, իմ արած արտահայտությունն էլ  անորակի դեմ էր, ոչ թե մարդկանց: Հայցում եմ նրանց ներողամտությունը, ում վիրավորել եմ:

 

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ. Գ. –Հիշեցնենք, որ  Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանին բաց նամակով դիմել էր տեսողական խնդիր ունեցող Արտակ Բեգլարյանը, նաեւ  Facebook-ում էր համապատասխան ակցիա սկսվել, որի մասնակիցները պահանջում էին, որ դիրիժորը ներողություն խնդրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031