Նա ուղերձ է հղում նաեւ ՀԱԿ-ին
«Վերջին շրջաում հանդիպումներ ունեցել եմ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, Սարդարապատ նախաձեռնության եւ նաեւ այլ քաղաքական, քաղաքական ուժերի հետ»,- այսօր Ազատության հրապարակում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ուղերձ ուղարկելով նաեւ ՀԱԿ-ին, որ եթե ուզի, թող հաղորդակցվի:
Ըստ նրա, պետք է յուրաքանչյուրն իր օրինակով մասնակցի համազգային տագնապի լուծմանը. «Նոր Հայաստանում բոլորը պետք է հնարավորություն ունենան ինքնամաքրվելու, հավասար լինելու օրենքի տակ, նաեւ մասնակցելու այս համազգային ճգնաժամի հաղթահարմանը: Հստակ հասկացեք, որ բոլոր հանդիպումներում օրակարգի տարբերություն չկա, միեւնույն խոսքն է: Բոլորը գիտեն, որ բերել է այս հաղթանակը եւ որ այս անգամ ժողովրդի դեմ խաղ չի լինելու: Ոչ մի նահանջ չի լինելու:
Ինձ երիտասարդ ՀՀԿ-ական մի նկատողություն արեց, որ ռուսերեն բառեր եմ օգտագործում: Ես ընդունում եմ նկատողությունը: Դու եթե զադնի չես հասկանում, ուրեմն ոչ մի նահանջ չի լինելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ