Երեւանում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որին մասնակցեցին մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 165 ծանրորդներ:
Ըստ քաշային կարգերի չեմպիոնի կոչումը նվաճեցին:
Աղջիկներ. Լիանա Գյուրջյան` 44 կգ քաշային կարգ, Երանուհի Պետրոսյան` 48, Մարգարիտա Ղազարյան` 53, Շուշան Հակոբյան` 58, Ռոզալիա Ավետիսյան` 63, Տաթեւ Հակոբյան` 69, Արեւիկ Միրզախանյան` +69:
Տղաներ. Մարզպետ Մինասյան` 50 կգ քաշային կարգ, Դավիթ Գասպարյան` 56, Էդմոն Բաղդասարյան` 62, Ժորժ Եղիկյան` 69, Մանուկ Մկրտչյան` 77, Կարեն Պեպանյան` 85, Գեւորգ Քյափանակցյան` 94, Սիմոն Մարտիրոսյան` +94:
Կարդացեք նաև
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը մեզ տեղեկացրեց, որ առաջնության արդյունքներով կազմավորվել են Հայաստանի տղաների եւ աղջիկների պատանեկան հավաքականները, որոնք սկսում են նախապատրաստվել ապրիլի 5-ից 14-ը Տաշքենդում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվելու են նաեւ 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի 2-ական ուղեգրեր:
Ուսումնամարզական հավաքից հետո Տաշքենդ մեկնելու են ութ տղա եւ յոթ աղջիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ