Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով երկու ամբաստանյալ պաշտպան են պահանջում

Մարտ 05,2013 17:26

xachikyan xachikyan1ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել եւս 12 ամբաստանյալներ՝ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գեւորգյանը, Վահագն Խաչատրյանը,  Հովհաննես Պողոսյանը, Սարգիս Սարգսյանը, Արթուր Սուքիասյանը, Համլետ Մարտիրոսյանը, Բագրատ Մուրադյանը,  Արմեն Խաչատրյանը եւ Հրանուշ Դանիելյանը: Ամբաստանյալներից Բագրատ Մուրադյանը եւ Արմեն Խաչատրյանն ասացին, որ ուզում են հանրային պաշտպան եւ դա կապված է գումարի հետ: Նախագահող Մխիթար Պապոյանը հայտնեց, որ կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ ամբաստանյալների պաշտպանների հարցով:

Ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանում հայտնեց, որ դահլիճի փոքր լինելու պատճառով  հազիվ են  տեղավորվել եւ որ իրենք հեռու են գտնվում իրենց պաշտպանյալներից: Նա խնդրեց, որ դատարանը հաշվի առնի այդ հանգամանքը եւ հաջորդ դատական նիստը Շենգավիթ կամ Աջափնյակ-Դավիթաշեն դատարանների մեծ դահլիճներում կազմակերպվի: Դատավորը տեղեկացրեց, որ դահլիճի հետ կապված առկա է տեխնիկական խնդիր եւ ինքը կդիմի դատական դեպարտամենտին՝ խնդրի հետ կապված:

Վազգեն Խաչիկյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ժորա Վարոսյանը (Լոռու մարզի փաստաբաններից), որն ասաց, որ իր պաշտպանյալի գործի նյութերին ծանոթանալու  ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց մասին ինքը կներկայացնի դատաքննության փուլում:

Նա նաեւ ասաց, որ Խաչիկյանը անցյալ տարվա սեպտեմբերի 28-ից է անազատության մեջ, առողջության հետ կապված խնդիրներ այս պահին չունի, իսկ շրջանառության մեջ դրված՝ իբրեւ թե գումարներ յուրացնելու հետ կապված, մասնավորապես 71 միլիոնի մասին, լրատվամիջոցները կհամոզվեն, որ այդ թվերը անընդհատ փոխվում են:

Տեղեկացնեմ, որ մեղադրանքը պաշտպանում են երեք մեղադրողներ՝ Հովհաննես Ենոքյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Ռոստոմ Դանիելյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 19-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031