Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Վճարի 80 հազարը ու տեսուչի երես չես տեսնի» (Տեսանյութ)

Մարտ 05,2013 16:54

Ստոմատոլոգների` յուրաքանչյուր աթոռի համար` 80 հազար դրամը մեծ գումար չէ, ատամնաբուժական կլինիկաներն ավելի շատ եկամուտ են ստանում, քան այդ հարկային վճարն է: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ նրա, ուսումնասիրություններ են կատարվել, հանդիպումներ եւ քննարկումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ. ստոմատոլոգների մի մասին ձեռնտու է աշխատել անուղղակի հարկման մեխանիզմով, որոշներին էլ` ուղղակի:

Պարոն Այվազյանի ներկայացմամբ`«Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունները նոր ռեժիմ է տնտեսության մեջ  փոքր ու միջին  տնտեսվարողների նկատմամբ եւ ինչպես Վարդան Այվազյանը ձեւակերպեց` վճարի 80 հազարը ու հարկային տեսուչի երեսն էլ չես տեսնի:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացմամբ էլ`օրենքի այս փոփոխությամբ իշխանությունները փորձել են մի խնդիրը պարզեցնել, բայց իրականում հակառակն է ստացվել. «Հունվարի 1-ից շատերը փակեցին իրենց փոքր կլինիկաները, իսկ խոշոր կլինիկաների շահերը հաշվի էին առել, իրենց մեծաքանակության շրջանակում ունակ էին բիզնես գործարքներ կատարել: Փոքրերի համար ինչ-որ չափով պարզ, ընկալելի այդ 80 հազար դրամը մեծ գումար չէ, բայց ինձ թվում է հետազոտություն չի եղել` թե քանի հաճախորդ է ընդունում այդ կլինիկան: Ընդհանուր առմամբ, պետք է փոքր ու միջին բիզնեսի հանդեպ ընդհանուր մոտեցումը փոխվի»:

Թեւան Պողոսյանի դիտարկմամբ` օրենքի փոփոխությունով, մանկական ատամնաբուժությունը հավասարեցվեց մեծահասակներին, իսկ երեխաների վրա, շատ ավելի ժամանակ են ծախսում, հետեւաբար հաճախորդների քանակը քիչ է լինում: Պարոն Պողոսյանի խոսքերով` մեկ այլ խնդիր էլ կա` օրենքի, մի քանի բարեգործական կլինիկաներ արդեն փակվել են, քանի որ նախկինում բարերարներն էին վճարում, այժմ հրաժարվել են: Բացի այս, քանի օրենքը նախատեսում է, մինչեւ 3 աթոռ ունեցող մայրաքաղաքի կլինիկաները յուրաքանչյուր աթոռի  համար 80 հազար դրամ վճարել, իսկ 3 աթոռից ավելին ունեցողների հարկային վճարը գնալով նվազում է, ուստի այս ոլորտն էլ խոշորացման միտում ունի:

Թեւան Պողոսյանի այս դիտարկումների հետ համամիտ չէ Վարդան Այվազյանը, նրա պնդմամբ` ոլորտը չի խոշորացվի, իսկ մանկական կլինիկաների մասով էլ, պարոն Այվազյանն ասաց, որ դժվար է տարանջատել, մանկականն ու մեծահասակներինը, քանի որ նախ` տեսուչն այլեւս իրավունք չունի գնալ ստուգումների, հետո էլ` եթե անգամ տարանաջատվի օրենքով, ապա հնարավոր է շատերն իրենց կլինիկաները ձեւակերպեն որպես մանկական, որպեսզի արտոնությունից օգտվեն:

Aravot.am-ի այն հարցին էլ, արդյոք օրենքի այս փոփոխությունները չեն հանգեցնի նրան, որ որոշ կլինիկաներ կփակվեն եւ իրենց աթոռները կտեղադրեն ուղղակի իրենց բնակարաններում ու կաշխատեն ստվերում, պարոն Այվազյանն ասաց` ոչ, իսկ Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ արդեն նման մի դեպքի հետ առնչվել է:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031