Մեդիամաքս: Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստում այսօր խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Ջաղինյանը:
Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է խորհրդի նորանշանակ նախագահը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մարտին 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Ջաղինյանը նշանակվել էր Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով: