Այսօր ուշ գիշեր Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Դորտմունդում Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում հանդիպելու է տեղի «Բորուսիայի» հետ:
Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային այս մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար «Շախտյորից» պահանջվում է հաղթել, կամ ոչ-ոքի անել առնվազն 3:3 հաշվով, քանի որ Դոնեցկում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 2:2:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ