Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում արական անպտղությունն աճում է

Մարտ 05,2013 16:16

Անպտղության կառուցվածքում 10-15 %-ը կազմում է չբացահայտված ծագման անպտղությունը, որը ներկա պայմաններում հնարավոր չէ հայտնաբերել:

Այսօր «Ելակետ» ակումբում բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանը նկատեց, որ մեր երկրում արական անպտղության աճ կա: Հայաստանում անպտղության վերաբերյալ կոնկրետ փաստեր, ուսումնասիրություններ, որոնք կփաստեն անպտղության աստիճանը, պարոն Հակոբյանն ասաց, որ չեն արվել, բայց ըստ դիմելիության  պարզ է դարձել, որ  արական անպտղության աճ է նկատվում:

Սեւադա Հակոբյանի խոսքերով, անպտղության դեպքերի կեսը նկատվում է կանանց մոտ, դեպքերի կեսն էլ բաժին է հասնում տղամարդկանց: Սակայն, ըստ մասնագետի, անպտղության կառուցվածքում 10-15 %-ը կազմում է չբացահայտված ծագման անպտղությունը, որը ներկա պայմաններում հնարավոր չէ հայտնաբերել:
Սեւադա Հակոբյանը խորհուրդ է տալիս կատարել պարտադիր հետազոտություններ եւ աղջիկների ու տղաների մոտ, որի ընթացքում կարող են հայտնաբերվել «սեռական գեղձերի աճման որոշակի դիսբալանսներ», որոնք, ըստ բժշկի, կարելի է շատ ավելի կարճ ժամանակահատվածում կանխել: Կանխման համար, պարոն Հակոբյանի խոսքերով, նաեւ անհրաժեշտ է ճիշտ սնվել:

Ըստ մասնագետի, «յուրաքանչյուր խնդիր ունի յուրատեսակ մոտեցում: Հայաստանում նման խնդիրների բուժման արժեքը կախված է պրոբլեմի խորության աստիճանից, կախված՝ թե ինչ գործոններ են մեծ նշանակություն ունեցել, որոնք են գերակշռող, հետեւապես հիվանդով զբաղվում է թիմ՝ սեքսապաթոլոգ, ուրոլոգ, անթրոլոգ, որոնք յուրաքանչյուրը յուրատեսակ ձեւով է մոոտենում պրոբլեմին, այդ պատճառով էլ կոնկրետ գին սահմանել հնարավոր չէ»:
Սեւադա Հակոբյանը, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, նշեց, որ աշխարհում  2-3 միլիոն նոր ամուսնական  զույգ ունեն անպտղություն: Ընդհանուր առմամբ, պոպուլյացիայի մակարդակով 7 % է կազմում անպտղության խնդիրը:

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031