Իսրայելական ֆուտբոլում ռասայական հողի վրա նոր սկանդալ է հասունանում:
Երուսաղեմի «Բեյտար» ֆուտբոլային ակումբի միանգամից 300 երկրպագուներ լքել են տրիբունաները միայն այն բանի համար, որ իրենց թիմից գոլի հեղինակ դարձել է չեչեն լեգեոներական Զաուր Սադաեւը: Ինչպես պարզվել է ավելի ուշ, Սադաեւը դավանում է մուսուլմանությանը: «Բեյտարի» ծայրահեղ տրամադրված ֆանատներն ընդհանրապես դեմ են, որ իրենց սիրելի թիմում մուսուլման ֆուտբոլիստ հանդես գա: Ավելին, նրանք անգամ փետրվար ամսին այդ պատճառով հրկիզել են բիզնեսմեն Արկադի Գայդամակին պատկանող «Բեյտար» ակումբի գրասենյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ