Մարտի 9-ին տեղի ունենալիք ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններին առաջադրվել կամ ինքնառաջադրվել է 31 փաստաբան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը, Խորհրդի ներկայիս կազմից առաջադրվել է 8 փաստաբան` Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Հակոբյանը, Կարեն Մեժլումյանը: Խորհրդի այդ կազմից չի առաջադրվել 3 փաստաբան՝ Հայկ Ալումյանը, Հայաստան Ստեփանյանը, իսկ Կարինե Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել:
ՀՀ ՓՊ Խորհուրդը կազմված է 12 փաստաբանից, այն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը:
«Փաստինֆո»