«Մտավորականը մի խավ է, ում պետք է խնայել, գուրգուրել: Մտավորականները հասարակության զգայարաններն են, նրանք առաջինը պետք է զգան վտանգը»,-այսօր «Մտավորականների դերը քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում» քննարկման շուրջ խոսեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Մեզանից խլեցին եւ գողացան մեր ձայները, քանի որ ղեկավարները չարչիներ են, իսկ մենք ձեւացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է: Մտավորական բառը անհուսորեն վարկաբեկված է, մտավորականի տեղը ժողովրդի մոտ է»:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի համոզմամբ՝ մտավորականներ շատ ունենք, սակայն, որպես հավաքական ուժ, դժվար են ձեւավորվում՝ ուժի ուժը չի երեւում.
«Մտավորականությունը հասարակության խիղճն է: Ամեն մարդ ինքը պետք է կարողանա իր ոլորտում խղճի մտոք աշխատել եւ ազնիվ լինել իր հասարակության, շրջապատի, ծնողի առջեւ: Մտավորականին համարում եմ մտավորական, երբ նա ակտիվ մասնակցություն է ունենում երկրում կատարվող իրադարձություններին»:
Կարդացեք նաև
Գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի պնդմամբ՝ մտավորականությունը հայտնվեց լուսանցքում, ստանալով վերացան կոչումներ ու տիտղոսներ, սակայն պետք է իմանանք, որ մտավորականը կոչումով չի չափվում.
«Իշխանությունը չպետք է կերակրի մտավորականներին, երախտագիտությունը ամենավատ խորհրդատուն է մտավորականի համար: Մտավորականը նա է, ով ձեւավորում է արժեքային համակարգ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Մտավորականը նա է, ով մտահոգված է,՝ ազգի, ժողովրդի, երկրի, և հատկապես՝ երեխաների, ծերերի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություն ունեցող մարդկանց ճակատագրով, առանց հավշի առնելու իր անձնական շահը:
Իսկ այն ձևակերպումը՝, որ մտավորականը նա է ով իր հացը վաստակում է մտավոր աշխատանքով,
այլ ոչ ֆիզիկական, բացարձակապես չեմ ընդունում: Պետք չէ ընդհանրացնել այն միտքը, որ մտավոր
աշխատանքով զբաղված անձին ունի ավելի մեծ հնարավորություն ազգի, ժողովրդի խիղճը լինելու,
քանի որ նրա ձայնը ավելի լսելի է, քան մյուսներինը՝, նրա բարոյական կերպարի հետ:
Ինձ ցավալի ապշեցրեց՝ Շարլ Ազնավուրի շնորհավորանքը մի անձի, որը անարդարությունով,
անազնվությունով, իսկ 2008թ.-ին ժողովրդին գնդակոծելով,՝ 10 զոհերի և մոտ 200 վիրավորների
գնով եկավ իշխանության գլուխ: Այդքան ցավալի չէր լինի, եթե նա քաջատեղյակ չլիներ տիրող
խայտառակ իրավիճակին, որը ոչ մեկ անգամ էր հայտարարել: Ինձ համար ավելի ընդունելի է մեր
մյուս սիրված հայրենակիցը,՝ Արմեն Ջիգարխանյանը, որը ասում է,՝ -ես ընդհամենը կլոուն եմ, ինձնից ավել բան չսպասեք, քան ժողովրդին ներկայանան, որպես նրա խիղճը:
Իսկ տեր-գուլոյանների, մազնուզյանների և այլոց մասին խոսելն ավելորդ է:
Նախ պետք է տալ մտավորական բառի սահմանումը: Հո ամեն մարդ, ով կարդում է մտավորական չի: Դա նույնն է, որ լոգանք ընդունելուց երգող ամեն մեկին երգիչ անվանենք: Թեկուզ հիմա այդ վիճակում ենք :)))) Միխայիլ Զադորնովը իր երգիծական պատումներից մեկում ասում է. “Առաջ երգում էին նրանք, ովքեր ձայն ունեին, այսոօր` ով բերան ունի”: