Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նա սիրում էր հանդուգն տղաներին»,- մարտական ընկերը` Վազգեն Սարգսյանի մասին

Մարտ 05,2013 15:00

Այսօր «Արմատ» ակումբում Վազգեն Սարգսյանի տեղակալ, ֆիդայական ջոկատների հյուսիսային ճակատի ղեկավար, մարտական ընկեր Գեւորգ Բաղդասարյանը հիշելով Վազգեն Սարգսյանին՝ պատմեց իրենց առաջին հանդիպման մասին: Բաղդասարյանի խոսքով, առաջին հանդիպումը շատ կարեոր է, քանի որ ձեւավորվում է կարծիք. «Վազգեն Սարգսյանը կենսախինդ, երիտասարդ էր, ժպիտը դեմքին, չնայած ծանր վիճակ էր, երբ գնացինք նրանց տուն, նա ծիծաղը դեմքին դուրս եկավ, նրան նռնակների նմուշներ փոխանցեցինք ու առանց հյուրասիրության չթողեց դուրս գանք»:

Բաղդասարյանի խոսքով, Վազգեն Սարգսյանը միշտ դեմ էր արյունահեղությանը: «Երբ հատուկ գունդն էր կազմավորվում, Վազգեն Սարգսյանն ուղարկեց ինձ այդ մարդկանց մոտ, ովքեր եկել էին կամավոր: Ես դեմ էի, օրինակ՝ դաջվածքներով մարդկանց, բայց նույնիսկ կուզիկ տղան եկավ ու նրան ոչ մեկը չկարողացավ արգելել: Կամավորական շարժումը շատ լուրջ էր, բայց քչերը մասնակցեցին… »,- ասաց Բաղդասարյանը, նշելով, որ Վազգեն Սարգսյանը շատ էր հպարտանում հատուկ գնդով ու նա տղաներին բարեւում էր բռունցքով: Վազգեն Սարգսյանը մասնակցեց նաեւ հատուկ գնդի երդմանը, ինչպես նաեւ կաթողիկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Խաչիկ Ստամբոլցյանը:

«Վազգեն Սարգսյանը ազատամարտի մասնակիցներին բոլորին ճանաչում էր եւ բոլորի մասին առանձին գրառումներ ուներ, նա շատ էր գնահատում իր ազատամարտի ընկերներին, իսկ նրանց ճանապարհելուց, ամեն անգամ ասում էր՝ երբեք մտքներովդ չանցնի զոհվել; Նա սիրում էր հանդուգն տղաներին, նրա մոտ տեղ ունեին նաեւ մտավորական ազատամարտիկները»,-հավելեց Բաղդասարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031