Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանն ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի դատը հետաձգվեց

Մարտ 05,2013 14:33

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայցի քննությունն՝ ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի, հետաձգվեց՝ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչ փաստաբանի առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Դատավոր Ռուբեն Ափինյանը հայտնեց, որ դատը տեղափոխվում է ապրիլի 4-ին, ժամը` 11:30:

Այս գործով, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, առաջին անգամ նախնական քննությունը եղել է դեկտեմբերի 24-ին, այնուհետև հայցի քննությունը պետք է իրականանար հունվար 14-ին, սակայն Տիգրան Ուրիխանյանի երկրից բացակայելու պատճառով, այն հետաձգվում է մինչև մարտի 5-ը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Նա պահանջում է՝ իր պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձած փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։

Այդ պահանջների հետ մեկտեղ խնդրվում է քննել նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը:

Խոսքը վերջերս համացանցում հայտնված դեմոտիվատորի մասին է, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը: Այս գործով առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031