Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վազգենը դարձել էր զորավար». Վովա Վարդանով

Մարտ 05,2013 14:26

Այսօր «Արմատ» ակումբում Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր Վովա Վարդանովը պատմելով իր եւ Վազգեն Սարգսյանի առաջին հանդիպման մասին, ասաց. «Իմ առաջին հանդիպումը զարմանալի իրավիճակում է եղել, «բաղնիքում», քանի որ այդ կերպ հնարավոր էր ազատ խոսել, առանց տեսախցիկների եւ այլն: Մեր առաջին հանդիպմանը, որը եղավ 89 թվին, ես հասկացա, որ նա զինվորական գործից շատ հեռու է, բայց կես տարի անց Վազգենը լրիվ ուրիշ մարդ էր, հասկանալով, որ ռազմական գործը շատ գիտելիքներ է պահանջում, նա կամ ուսուցիչներ էր պահում, կամ գրականություն կարդում, մի խոսքով` շատ էր փոխվել: Բաղնիքում հանդիպումը մեզ համար ավանդույթ դարձավ, երբ գաղտնի բան էինք ունենում խոսելու, նա ինձ ասում էր՝ չգնա՞նք լողանալու: Վազգենը ամեն օր աճում էր… Նա թաքցնում էր իր սովորելը, եւ դրա կարիքը չկար էլ, ինքնագովազդի»:

Վարդանովի խոսքով, Վազգեն Սարգսյանը հանձնարարություն էր տալիս ոչ թե միայն՝ որպես ռազմական գործից հասկացող մարդ, այլ նաեւ՝ որպես հետախույզ, ու ամեն ինչից հասկացող մեկը. «Նա ինձ հանձնարարություն տվեց, ես նրա ուսերին չտեսնելով ուսադիրներ` զգաստացա: Վազգենը դարձել էր զորավար եւ մեր ուժային կառույցները տանում էր դեպի հաղթանակ: Նա լինելով բավականին երիտասարդ եւ պաշտոնների հասած, իրեն շատ համեստ էր պահում, եւ երբ բաներ կար, որից չէր հասկանում, չէր ամաչում ու չէր խուսափում գործի վրա դնել այնպիսի մարդու, որը իրեն կդառնա մրցակից»,-ավելացրեց Վարդանովը նշելով, որ Վազեն Սարգսյանը ցանկացած մարդու վրա դողում էր:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031