Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ծառուկյանը չի շնորհավորում Ս. Սարգսյանին

Մարտ 05,2013 13:43

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, փոխարենը շաբաթ օրը Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը հանդիպել եւ երեք ժամանոց զրույց են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Ռուբիկ Հակոբյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ պարոն Ծառուկյանը չի շնորհավորում Սերժ Սարգսյանին, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Կարծում եմ՝ հայաստանցիներին առաջնայնորեն, եթե ոչ գլխավորապես, հետաքրքրում է այն, թե ի՞նչ են անում քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ՝ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը, նրա համար, որպեսզի իրենց իսկ կյանքում տեղի ունենան փոփոխություններ: Որպեսզի մարդկանց մոտ վերջապես առաջանա հույս՝ դեպի լավ կյանք շարժվելու եւ շոշափելիորեն լավ կյանքը տեսնելու, այլ ոչ թե արարողակարգային կամ միջանձնյա ինչ-որ հարաբերություններ, որոնցից իրենց կյանքը որեւէ կերպ չի փոխվի այս կամ այն կողմ»:

Իսկ թե ի՞նչ «մեսիջ» է սա, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ղեկավարած կուսակցությունը նախագահական ընտրություններում սատարեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանրապետության այն բնակավայրերում, որտեղ ԲՀԿ-ն իշխող դերակատարում ունի, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այսինքն՝ ասել, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն նեյտրալ դիրքորոշում է պահել, այդպես չէ: Գյումրի, Նոր Հաճըն, Եղեգնաձոր, Աբովյան եւ այլն, քաղաքապետերը ԲՀԿ-ականներ են, ու բացահայտ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Կնշանակի, որ իշխանությունները շատ ավելի քիչ հնարավորություն են ունեցել օգտագործելու իրենց ռեսուրսները»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն չի շնորհավորել Սերժ Սարգսյանին, այլեւ չի էլ հանդիպել նրա հետ: «Դա արդեն դիրքորոշում է»,- եզրակացնում է Արամ Սարգսյանը՝ հավելելով. «Դրա հետ մեկտեղ շարունակել ասել, որ իրենք ընդամենն այլընտրանք են՝ պետք է նաեւ բացատրել, թե այդ այլընտրանքի էությունը ո՞րն է: Եթե առաջիկայում տեսնենք, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» միասնական ինչ-որ գործողությունների գնան, ապա կձեւավորվի նոր իրավիճակ, ինչը պետք է ստիպի, որ իշխանությունների գլուխն ավելի լուրջ ցավա, եթե, իհարկե, իրենք դրանով տառապում եմ: Համենայնդեպս, ինձ մոտ էդպիսի տպավորություն չկա»:

Թե ինչո՞ւ ՀԴԿ-ն սատարեց

Սերժ Սարգսյանին՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Սարի պես տղա է, ուզու*մ են դարձնել պարսատիկի քար;Ազգի երեսին նայելու խնդիր ունի;Կորցնելու բան ունի;Չկորցնելու բան մեկ ես չունեմ, մեկ թշնամիս`Սերժը;

  2. Կ. says:

    իջեք ջրի հատակը, մինչև անցնի վտանգը……

  3. Maxim says:

    Կա՞ն արդյոք միամիտներ,՝ որոնք կարծում են ԲՀԿ-ն իրենց առաջնորդով, մի բարի գործ կանի ազգի
    համար: Ես այդ հարցում միամիտ չեմ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031