Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարքսիստը հորդորեց Ծառուկյանին քայլել ժամանակին համընթաց

Մարտ 05,2013 13:30

Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի համոզմամբ,

«Իշխանափոխության մասին պետք է առաջին հերթին մտածի Ազատիչը, վերեւից: Իր շքախումբը նոր մարդկանցով, նոր ուղեղներով համալրելու համար, եթե ուզում է ազգի համար լուրջ գործ անել»:

Պարոն Հակոբյանը այսօր «Փաստարկ» ակումբում նաեւ ասաց, որ թերահավատորեն է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբված քաղաքացիական շարժման խաղաղ ճանապարհով հաղթանակին .«Ասեմ` այս շարժումը ներքեւից կարող է իշխանափոխության հասնել առանց առճակատման, չեմ հավատում: Առայժմ սա որակում եմ որպես քաղաքական էրոտիկա, ինքնահուսախաբություն: Մանավանդ` հավակնորդը, որը իսկապես 70 տոկոս հավաքել է, այսօր չի դրսեւորում սկզբունքոորեն նոր տնտեսագիտական մտածելակերպ…ոչինչ չկա, ընտրական ծրագրեր չկան, ովքեր են նրանց կուրատորները, տնտեսական ծրագիրը չկա: Մի հատ հարցրեք` արցախյան հիմնահարցի նոր դիվանագիտական դոկտորինա հավակնորդն առաջարկո՞ւմ է, ոնց որ Ազատիչը…»:

Պարոն Հակոբյանի խոսքերով, ինքը հարգում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրությունը, բայց կարծում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր չէ, որ հեղափոխություն անի: Նա նոր հասարակական, տնտեսական հասարակարգ չի բերում»:

Գլխավոր մարքսիստը դժգոհեց, որ ստեղծված քաղաքական իրավիճակը քննարկելու առաջարկ «Ժառանգությունից» չեն արել. «Ինձ հետ ոչ մի խորհրդակցության ինքը հրավերք չի ուղարկել, չեն զանգել, անգամ իր նազիր վեզիրներից ոչ ոք չի հետաքրքրվել ինձնով…թեպետ ընտրել եմ Ազատիչին, բայց հրապարակավ ասել եմ` սա իշխանափոխություն էր, անթույլատրելի էր: Չեմ կարծում, որ Ծառուկյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմտնեն այդ կոալիցիայի մեջ, չնայած ես Ծառուկյանին կհորդորեի` քայլել ժամանակին համընթաց»:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տեսակետին, թե ԱԺ-ն լուծարելու Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը անխոհեմ ու հակասահմանադրական է, պարոն Հակոբյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասաց. «Պառլամենտը անօրինական է, պառլամենտը ձեւավորված է հակառակ 65-րդ հոդվածին… պառլամենտը օրենսդրական առումով իմպոտենտ է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031